մեր մասին
Մեր փիլիսոփայությունն ու առանձնահատկությունները.
• Հեղինակային երկխոսություն համի հետ: Մեր խոհանոցի սիրտը մեր ճաշացանկն է։ Այստեղ նոր, հեղինակային ձեռագրով է ձևավորվել ավանդական եվրոպական խոհանոցը՝ ստեղծելով ճաշացանկ, որտեղ ընդգրկված յուրաքանչյուր ուտեստը շեֆ-խոհարարի անկեղծ երկխոսությունն է հյուրի հետ։
• Խոհարարական գլուխգործոցները՝ որպես պերֆորմանս: Մենք յուրաքանչյուր ուտեստի մատուցումը վերածում ենք տպավորիչ տեսողական ներկայացման։ Սրահի բարձրաճաշակ և հարուստ ինտերիերը, ուտեստների գեղեցիկ ձևավորումն ու յուրահատուկ մատուցումը կոչված են տպավորելու նույնիսկ ամենապահանջկոտ էսթետներին։
• Բարձրակարգ սպասարկում: Սպասարկման մեր փիլիսոփայությունը հյուրերի լիարժեք հարմարավետության ապահովումն է՝ հոգատարությամբ և սիրով։ Մենք կարևոր ենք սպասարկման նրբությունները, զգում ենք հյուրերի հանդիպման համատեքստն ու կարողանում ենք ապահովել լավագույն ժամանցը։
• Հնչյունի և համի համաձուլում: Golden View-ում երեկոները լեցուն են բարձրաճաշակ երաժշտության կենդանի հնչողությամբ։ Սրահը ապահովված է լավագույն լուսային ևձայնային տեխնիկայով , ինչպես նաև գեղեցիկ բեմով: Այստեղ ելույթ են ունենում հայտնի երաժշտական խմբեր և երգիչներ՝ ստեղծելով անկրկնելի երեկոյի կատարյալ մթնոլորտը։
• Կորպորատիվներ և հատուկ երեկոներ: Գոլդեն վյուն տրամադրված է ներմուծել եվրոպական մոտեցում ոչ միայն խոհանոցում: Մենք առաջարկում ենք անցկացնել կյանքի հիշարժան պահերը մեզ մոտ: Ամուսնության գրանցման գեղեցիկ արարողություն , հարսանեկան արարողություն , ծննդյան արարողություն և տարբեր կորպորատիվ երեկոները առաջարկում ենք անցկացնել մեզ մոտ՝ նոր ձևաչափով:
• Մթնոլորտ քաղաքի վերևում: Տեղակայումը վերնահարկում հյուրերին պարգևում է լավագույն համայնապատկերային տեսարանները։ Սա անթերի տարածք է նրանց համար, ովքեր փնտրում են բացառիկ ժամանցի նոր ձևաչափ։

Այս ամենը միավորվում է մեկ ամբողջության մեջ՝ ձևավորելով վայր, որտեղ ժամանակը կարծես մի պահ դանդաղում է։
Golden View-ն պարզապես հասցե չէ՝ այն պահերի հաջորդականություն է, որոնք սկսվում են այստեղ և շարունակում են ապրել Ձեզ հետ՝ հեռանալուց հետո նույնպես։

.webp)






.webp)






.png)